1941 թվականի հունիսի 22-ին առավոտյան ժամը 4-ին ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա: ԽՍՀՄ դեմ դուրս եկան նաեւ Իտալիան, Հունգարիան, Ֆինլանդիան եւ Ռումինիան: Դա դարձավ Մեծ հայրենական պատերազմի սկիզբը, որը խլեց 2,5 մլն մարդկային կյանքեր:
Պատերազմին Հայաստանից մասնակցել են 300 հազար զինվորականներ: Ընդհանուր առմամբ, ԽՍՀՄ զինված ուժերում կռվել են 500 հազար հայեր, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած (1939 թվականից սկսած) հայերի թիվը հասնում է 600 հազարի: Հայերը պատերազմ են ուղարկել 6 ազգային դիվիզիաներ, 89-րդ հայկական դիվիզիան Կովկասից հասել է Բեռլին:
ԽՍՀՄ հերոսի կոչում են ստացել 11 600 մարդ, որոնցից 106-ը` հայեր են եղել: Ընդ որում, նրանցից երկուսը կրկնակի հերոսի կոչման են արժանացել: Պատերազմի 4 մասնակից հայեր դարձել են մարշալներ, 160-ը` գեներալներ:




























