Հունիսի 22-ի առավոտյան Ստամբուլի Հալքալը թաղամասի զորանոցներից ուղեւորներով դուրս եկած ավտոբուսը որոշ ժամանակ անց պայթեցվել է հեռակառավարվող ականով։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  հունիսի 22-ի առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 3 զինվորական եւ մեկ 17-ամյա աղջիկ, որը ամենայն հավանականությամբ, զինվորականի երեխան է։

Նշենք, որ հունիսի 21-ին Թուրքիայի տարբեր նահանգներում քուրդ զինյալների կողմից իրականացվել են համաժամանակյա հարձակումներ զինվորական հենակետերի դեմ, որի ընթացքում սպանվել են թե՛ քուրդ զինյալներ, թե՛ թուրք զինվորականներ։