«Նուբարաշեն»  ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանը մերժել է ՀՀ գլխավոր դատախազության պատիժների կիրառման օրինականութան նկատմամբ հսկողություն իրականացնող վարչութան պետ Վարդան Ավետիսյանի հունիսի 8-ի միջնորդագիրը՝ կապված «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի պատժաչափի հաշվարկի հետ։  Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի փաստաբան  Լուսինե Սահակյանը։  

Նշենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետը մայիսի 25-ին ստորագրած որոշմամբ հաշվարկել էր Նիկոլ Փաշինյանի ազատազրկման ժամկետը՝ որոշելով, որ 2009-ի հուլիսի 1-ից հաշված` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը անազատության մեջ պետք է պահվի 3 տարի 10 ամիս 29 օր: Վարդան Ավետիսյանը, սակայն, իր միջնորդագրով օրենսդրությանը հակասող էր ճանաչել Տիգրան Նավասարդյանի որոշումը եւ հանձնարարել՝ Փաշինյանի պատժաչափը՝ 7 տարի ժամկետը, կիսել եւ դարձնել 3 տարի 6 ամիս:

Ինչպես պարզվում է՝  հունիսի 15-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետը մերժել է Ավետիսյանի միջնորդագիրը` այն համարելով Հայաստանի օրենսդրության պահանջներին հակասող։