Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոն Քիրքին ուղղված կոչով։ Հանձնախումբը կոչ է արել Ռոն Քիրքին՝ Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրի շուրջ պաշտոնական երկխոսություն սկսել Հայաստանի Հանրապետության հետ։ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Քեն Խաչիկյանը Քիրքին ուղղված նամակում հիշեցնում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական խոստումներից մեկը՝ օժանդակել Հայաստանի աճին եւ զարգացմանը եւ ավելացնել Հայաստանի հետ առեւտուրը։
Նամակում ասվում է նաեւ, որ Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագիրն ամուր հարթակ կդառնա երկու երկրների կառավարութունների միջեւ խորհրդակցությունների համար եւ կօգնի ընդլայնել տնտեսական համագործակցությունը՝ մեծացնելով առեւտրի, ինչպես նաեւ ներդրումների հնարավորությունները։




























