Քալիֆորնիայի Գլենդել քաղաքում վրաերթի են ենթարկել 80-ամյա հայուհու, որը վնասվածքներ է ստացել: «Glendale News-Press»-ը գրում է, որ ոստիկանությունը հրապարակել է  հհսկող տեսախցիկների կադրերը եւ դիմել բնակչությանը՝  խնդրելով ճանաչել վարորդին:

Լուսինե Ղազարյանը անցնում էր  պողոտան, երբ նրան հարվածել է սեւ սեդան, հնարավոր է՝ «Toyota» կամ «Nissan», որի հետեւանքով վերջինս  ընկել է: Վարորդը փախչել է դեպքի վայրից: Մյուս վարորդը կանգ է առել եւ օգնել կնոջը, որը նստած է եղել հետիոտնային անցումում:

Ղազարյանը ստացել է կյանքի համար ոչ վտանգավոր մարմնական վնասվածքներ: Նա տեղափոխվել է Լոս Անջելեսի շրջանային հիվանդանոց, իսկ այնուհետեւ դուրս է գրվել՝ կայուն վիճակում: Վարորդը նկարագրվում է որպես 20 տարեկան կին: