Մոսկվայում ձերբակալվել են զինված հանցագործներ, ովքեր չինացի ձեռնարկատերերից թալանել էին 15,5 մլն ռուբլի:

Հունիսի 21-ին վեց հանցագործները գործարարներից կողոպտել էին 250 հազար դոլար եւ 8 մլն ռուբլի, ապա փորձել էին թաքնվել:

Ձերբակալման ժամանակ հանցագործները կրակ են բացել ոստիկանների վրա: Փոխհրաձգությունից տուժել է կողոպտիչներից մեկը, իրավապահների մեջ զոհեր եւ տուժածներ չկան: Ձերբակալվել են վեց հոգի, որոնցից երեքը Տաջիկստանի քաղաքացիներ են: