Հունիսի 22-24-ը Երեւանում կանցկացվի Հայաստան-ՆԱՏՕ Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում կազմակերպվելիք «Արմենիա 2010» վարժանքի վերջնական պլանավորման կոնֆերանսը:

Պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 23-ին՝ «Անի Պլազա» հյուրանոցում:

Միջոցառման նպատակը սեպտեմբերի 11-17-ին Կոտայքի մարզում անցկացվելիք «Արմենիա 2010» արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման միջազգային դաշտային վարժանքի կազմակերպչական հարցերի վերջնական հստակեցումն է: Կոնֆերանսին ներկա կգտնվեն միջազգային 7 կազմակերպությունների և արտասահմանյան 23 երկրների 60 ներկայացուցիչներ: