Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ երկրում ճգնաժամը կարող է դառնալ Եվրոպայի կրախի  պատճառ, հայտնում է The Financial Times-ը:

«Դա ճգնաժամ էր, որն անդրադարձավ բոլոր երկրների վրա` առանց բացառության»,- ասել է Սարկոզին 2008 թ. իրադարձությունների մասին: « 2014 թ. Ֆրանսիայում ճգնաժամ է, որը կարող է Եվրոպայի սնանկացման պատճառը դառնալ: Ահա թե ինչ նորություն ունենք մենք», փոխանցում է  Gazeta.ru-ն:

Սարկոզին հավելել է, որ  եթե ինքը հաղթի 2017 թ. նախագահական ընտրություններում, ապա կպահանջի վերակազմավորել Ֆրանսիայի հարկային համակարգը: «Եթե դուք ավելի շատ եք հարկատու դարձնում մարդկանց եւ ընկերություններին, ինչպես կարող եք ակնկալել, որ նրանք մրցունակ կարող են լինել: Իրականում կարեւոր է մեր ձեռնակություններին շուկայում իրենց տեղը զբաղեցնելու հնարավորություն ընձեռել», - նշել է նա: