Երկարատեւ, ծանր հիվանդությունից հետո մահացել է սցենարիստ Վլադիմիր Գուրկինը, ով «Սերը եւ աղավնիները» ֆիլմի սցենարի հեղինակն է: Նա մահացել է հունիսի 21-ին՝ Իրկուտսկի շրջանի Չերեմխովո քաղաքում:
Վլադիմիր Պավլովիչ Գուրկինը ծնվել է 1951 թվականի սեպտեմբերի 13-ին: 1976-1983 թվականներին խաղացել է Օմսկի ակադեմիական թատրոնում: Վերջին շրջանում Գուրկինն ապրում էր Չերեմխովոյում՝ համագործակցելով տեղի դրամատիկական թատրոնի հետ, որտեղ էլ բեմադրել է իր մի քանի պիեսները:



























