ՎրաստանիՍվանեթիի լեռներում կորած վեց իսրայելցի զբոսաշրջիկներին հայտնաբերել են: Նրանց հայտնաբերել են սահմանապահները: Իսրայելցիները 8 կմ-ով հեռացել էին մայրուղուց՝ Ուշղուլի գյուղի մոտ, որը համարվում է  Եվրոպայի ամենաբարձրլեռնային գյուղը:

Նշենք, որ զբոսաշրջիկները Մեստիայից դուրս էին եկել հունիսի 21-ից եւ չէին վերադարձել: Զբոսաշրջիկներին գտնելու համար փրկարարական ուժեր էին ուղարկվել: