Թուրքիայում եւ Ադրբեջանում պետական քաղաքական մակարդակի է հասել հայատյացության քարոզումը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
«Ընդ որում, այդ քարոզն իրականացվում է ոչ միայն Հայաստանի հետ հարաբերություններում, այլեւ ընդհանրապես հայերի հետ հարաբերություններում: Բանը հասել է նրան, որ ադրբեջանցիները, թուրքերը փոխում են տարբեր երկրների պաշտոնյաների կենսագրությունները՝ փորձելով ճշտել արդյո՞ք հայկական հետք չկա նրանց կենսագրության մեջ, որպեսզի փորձեն շանտաժ անել, նրանց ակտիվությունը կասեցնել»,- նկատել է Սերժ Սարգսյանը:
Ըստ նախագահի՝ անհրաժեշտ է համակարգված եւ միասնական պայքար մղել ադրբեջանական եւ թուրքական համայնքների կողմից տարածվող կեղծիքի դեմ, առավել եւս որ Գերմանիայում բնակվում է ավելի քան երեք մլն թուրք եւ ընդամենը 50 հազար հայ:
Նշենք, որ Սերժ Սարգսյանը եռօրյա այցով գտնվում է Գերմանիայում:




























