Կիրակի օրը իր հումորային նորություններով հայտնի National Report կայքը տեղեկություն է տարածել, որ Facebook-ը որոշել է վճարովի դառնալ:

Այս կայքը «մեջբերում» է «Ֆեյսբուքի» գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգի խոսքերը.  «Լավ մտածելով այդ որոշման շուրջ` մենք ստիպված եղանք ամենամսյա վճար սահմանել»: Նա նաեւ նշել է.  «Այժմ դժվար ժամանակներ են», եւ ընկերությունը հավելյալ ֆինանսական միջոցների խիստ կարիք ունի, քանի որ գովազդից ստացվող եկամուտը հազիվ է բավարարում  «Ֆեյսբուքի» սերվերների սպասարկմանը, փոխանցում է informing.ru-ն:

Այդ պատճառով էլ, ըստ հումորային կայքի, եթե սոցցանցի օգտվողները ցանկանան կայքի ամբողջական տարբերակը, ապա նոյեմբերի 1-ից պետք է բաժանորդավճար վճարեն, սակայն  վճարելու են միայն երկրորդական գործառույթների եւ խաղերի համար:

Հիշեցնենք, որ չնայած «Ֆեյսբուքի» «դժվար ժամանակներին» եւ ֆինանսական դժվարություններին, այն խոշոր նախագծեր է ձեռք բերում: Օրինակ`  Oculus VR-ը` 2 միլիարդ դոլարով,  Instagram բջջային սոցցանցը` 1 միլիարդ դոլարով, WhatsApp մեսենջերը` 19 միլիարդ դոլարով: