Ըստ հավաստի աղբյուրների՝ Google-ը, HTC-ի հետ համատեղ, Nexus շարքի Nexus 9 հերթական պլանշետը  կթողարկի, փոխանցում է The Wall Street Journal-ը:

Ամռանը ասեկոսեներ էին տարածվել այս ընկերությունների համագործակցության մասին, սակայն դրանք միայն այժմ են հաստատվել:

HTC-ն Nexus –ի նոր սարքեր չէր թողարկել  2010թ.-ից, իսկ պլանշետներ՝ 2011-ից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերին Nvidia-ն դատի էր տվել Qualcomm-ին եւ Samsung-ին՝ հիշեցնելով, որ «HTC Nexus 9-ը, որը, ինչպես սպասվում է, կթողարկվի 2014թ., կունենա Tegra K1 չիպ»: Սակայն երբ փաստաթուղթը հրապարակվել էր, դրանից հեռացվել էր Nexus 9 անվանումը, հայտնում է Gazeta.ru-ն:

Ստանալով K1 պրոցեսոր՝ սարքը կնմանվի Samsungի  Nexus 10-ին, այլ ոչ թե Asus-ի Nexus 7-ին: