Obayashi ընկերությունը մտադիր է ընթացիկ հարյուրամյակի  50-ականներին տիեզերք տանող վերելակ կառուցել՝ դրանով հեղափոխություն կատարելով տիեզերական թռիչքների ոլորտում: 

Թեեւ ճապոնացիները ոչ մի մանրամասնություն չեն հայտնում, տեղեկություն կա, որ նախագիծը կիրականացվի ածխածնային նանոխողովակներից, որոնցում կհամադրվեն ամրությունն ու թեթեւությունը:

Նոր տեխնոլոգիան հնարավորություն կտա բեռը տիեզերք ուղարկել ավելի էժան, նաեւ՝ վերելակը կարող է բարձրացնել ոչ ստանդարտ բեռներ, որոնք պարզապես չեն տեղավորվի հրթիռակիրներում, փոխանցում է Spacedaysnote-ն:

Սակայն տվյալ գաղափարի իրագործմանը ոչ ոք լրջորեն ձեռնամուխ չի եղել:

Դրա շինարարության համար հարմար է ածխածնային նանոխողովակների նյութը, սակայն մարդկությունը դեռ  չի կարող դրանք օգտագործել արդյունաբերական  ծավալով: Ըստ գիտնականների` նման նյութը կարող է երբեք չստացվել: 

Նախագծի իրականացմանը խանգարում է նաեւ դրա բարձր աժեքը: Այն հարմար չէ առաջատար գերտերությունների գրպանին, որոնք վերածնվում են տնտեսական ճգնաժամից հետո: