Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունիսի 22-ին հայտարարել է, որ հրահանգել է փակել ռուսական գազի տարանցման ճանապարհը, քանի դեռ «Գազպրոմը» վճարումներ չի կատարել:
«Քանի դեռ չեն վճարել մեզ կես տարվա պարտքերը, գազ չի մատակարարվի»,-ասել է Լուկաշենկոն` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:
««Գազպրոմը» մեզ պետք է վճարի 260 մլն դոլար՝ ներառյալ նաեւ մայիս ամսվա տարանցումը»,- РИА Новости գործակալության հաղորդմամբ` հայտարարել Բեռալուսի նախագահը:
Նրա խոսքով, «Գազպրոմը» դա գիտի եւ ընդունում է: «Մենք նրանց պարտք ենք 190 մլն դոլար, իսկ նրանք մեզ՝ 260 մլն դոլար, եւ անհեթեթության է ասելը, թե մենք չենք վճարում այդ պարտքը»,-ասել է Լուկաշենկոն:



























