Oxu.Az-ը հայտնում է, որ լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների եւ տրանսգենդերների ադրբեջանական «Նեֆես» կազմակերպության նախագահ Աթիլլե Բեյ Ջավիդը հայտարարել է իր սիրած տղայի հետ նշանվելու մասին: Նա լուրը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում:

«Այո, մենք դա արեցինք: Դեմ դուրս եկանք մեր հոմոֆոբ հասարակությանը: Ցանկանում եմ, որ սա զգա յուրաքանչյուրը, ով ունի քաջություն եւ ուժ:

Սերը չունի սեռ, մի մոռացեք սա: Խնդրում եմ բոլորին, ում դուր չի եկել այս իրադարձությունը, կարծիքներն իրենց պահել: Շնորհակալություն յուրաքանչյուրին, ով ուրախ է մեր երջանկության համար եւ զորակցում է մեզ»:

Նշենք, Ադրբեջանում նույնասեռական ամուսնությունները օրենսդրությամբ արգելված են: