Պաշտոնական տվյալներով Ղրղըզստանի հարավում բռնկված բախումներում զոհվածների թիվը հասել է շուրջ 250-ի: Իշխանությունները չեն բացառում, որ մահացածերի թիվը հնարավոր է ավելին լինի:
«Պաշտոնական տվյալներով Ղըրղզստանի հարավում անկարգությունների ժամանակ զոհվել է 251 մարդ.,- «Московский комсомолец»-ի հաղորդմամբ, այս մասին նշված է Ղրղըզստանի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Տարբեր շրջաններից 2192 մարդ է դիմել բժշական օգնություն ստանալու համար:
Ուզբեկների եւ ղըրղզների միջեւ ազգամիջյան բախումները Ղըրղզստանի հարավում սկսվել է հունիսի 11-ից: Հազարավոր փախստականներ լքել են Ղըրղզստանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Ղըրղզստանում ազգամիջյան բախումներն այս կամ ան կերպ անդրադարձել են ավելի քան 1 միլիոն մարդու վրա:



























