ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային քննադատարվել է վարվեցողության կանոնների չիմացության համար, հաղորդում է The Washington Times-ը: Տեսագրությունը, որտեղ ԱՄՆ-ի նախագահը ռազմական ողջույն է տալիս ծովահետեւակայիններին՝ աջ ձեռքում պահելով սուրճի գավաթը, հրապարակվել էր Instagram-ում՝ Սպիտակ տան պաշոնական էջում:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար Նյու-Յորք ժժամանած ամերիկացի նախագահը ռազմական ողջույն է հղել իրեն դիմավորող ծովահետեւակայիններին՝ ձեռքում պահելով սուրճի գավաթը:
The Washington Times-ում հրապարակված գրառման հեղինակը հիշեցրել է, որ պետք է ողջունել միայն այն դեպքում, երբ երկու ձեռքերն ազատ են, եւ եթե ողջույնը պատճաշ կերպով իրականացնելը հնարավոր չէ, ապա ավելի լավ է դրանից հրաժարվել, հաղորդում է Lenta.ru-ն:
Իր հերթին, ԱՄՆ-ի ինտերնետի-օգտատերերը «սրճային ողջույնի» դեպքին հումորով են վերաբերվել:











