iIPhone 6-ի որոշ օգտատերեր, երկար սպասված սարքը գնելուց հետո մի քանի օր անց «Թվիթեր» սոցիալական կայքում տեղադրել են ծռված կորպուսով սմարթֆոնների լուսանկարները:

iPhone 6-ի սեփականատարերը բողոքում են, որ նորույթը հնարավոր է դեֆորմացնել՝ առանց հատուկ ջանքեր գործադրելու, օրինակ, այն գրպանում դնելով, հաղորդում է Lifenews.ru-ն:

Apple ընկերությունում արտադրանքի «առանձնահատկությունը» դեռեւս չեն մեկնաբանում: Հիշեցնենք, որ նոր հեռախոսն ունի ընդլայնված էկրան եւ ալյումինային կորպուս: