Հայաստանի միգրացիոն ծառայությունը հերքել է Ադրբեջանի փախստականների պետական կոմիտեի ղեկավար Ալի Հասանովի հայտարարությունը, թե Հայաստանից Ադրբեջան են գաղթել 250 հազար փախստականներ:
«Հայաստանից Ադրբեջան են արտագաղթել ոչ թե 250 հազար, այլ 165 հազար էթնիկ ադրբեջանցիներ»,- NEWS.am-ին հայտնեցին Միգրացիոն ծառայությունից: Ընդ որում`նրանք, ի տարբերություն Ադրբեջանից բռնագաղթված էթնիկ հայերի, Հայաստանը թողել են խաղաղ պայմաններում, հնարավորություն ունենալով ոչ միայն տանել իրենց գույքը, այլեւ վաճառել կամ փոխանակել իրենց բնակարանները: «Ավելին, Հայաստանի իշխանությունները 1989թ-ին 14 հազար 500 ադրբեջանական ընտանիքների փոխհատուցում են տվել բնակարանների եւ գույքի դիմաց, ինչը գումարային արժեքով կազմել է 110 մլն ԱՄՆ դոլար»,- նշել են Միգրացիոն ծառայությունից:




























