Աշխարհի ամենաբարակ սմարթֆոն է ճանաչվել չինական Gionee - Elife S5.1 սմարֆոնը: Մշակողների խոսքով՝ տվյալ պահին սմարֆոնը շուկայում դիրքավորված է ՝ որպես աշխարհի ամենաբարակ հեռախոս: Վերջերս այն գրանցվել էր Գինեսի ռեկորդների գրքում:

Նոր սմարթֆոնի հաստությունը ընդամենը 5.1 մմ է: Նորույթի էկրանի անկյունագիծը 4.8 դյույմ է: Օպերատիվ հիշողության չափը 1 Գբ-է: Հագեցած է երկու տեսախցիկով՝ ճակատային եւ հիմնական: Ունի նաեւ քարտի հիշողության ընդլայնման հնարավորություն, հաղորդում է Newz22.ru-ն:

Սմարթֆոնն աշխատում է Android 4.3 Jelly Bean օպերացիոն համակարգով:

Նոր գերբարակ սմարթֆոնը վաճառվում է միայն Չինաստանում: