Այս տարվա սեպտեմբերին ուսումնական հաստատությունները հնարավորություն կունենան օգտվել ռուսական օնլայն գրադարաններից։
Այս մասին հունիսի 22-ին տեղի ունեցած ասուլիսում տեղեկացրեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն՝ նշելով, որ ընկերությունը ներկայումս բանակցություններ է վարում գրադարանների բովանդակությունը Հայաստանում հասանելի դարձնելու ուղղությամբ։
Ըստ Կլիմկոյի՝ ռուսական էլեկտրոնաին գրադարանների ռեսուրսը բավականին մեծ ծավալ ունի եւ պարբերաբար թարմացվում է նորագույն գիտական աշխատություններով։
«Կարծում եմ սեպտեմբերին արդեն արդյունք կունենանք, իսկ էլեկտրոնային գրադարանների հասանելիության ապահովումը շատ կարեւոր ձեռքբերում կլինի հայկական ինտերնետ-կոնտենտի եւ հատկապես Հայաստանի կրթական ու գիտական հասատատությունների համար»,-ասաց «ԱրմենՏելի» գլխավոր տնօրենը։




























