Իրկուտսկի պետական համալսարանի հնագետները Ուսլոսկի շրջանում հայտնաբերել են մամոնտի մնացորդներ, որը, ենթադրաբար, 25 հազար տարի առաջ որսացել են հնագույն մարդիկ, ասվում է համալսարանի հաղորդագրության մեջ:

Պեղված կենդանուն գտել են Մալթայի տարածքում: Մամոնտի առաջին ատամը հնագետները պատահաբար են նկատել. այն ոչ մեծ խորության վրա է գտնվել: Գտածոն 25 հազար տարեկան է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Այժմ մամոնտի մնացորդները գտնվում են հնագիտության, էթնոբանության եւ հին աշխարհի պատմության ամբիոնում: Հնագիտական նյութը մշակվում է, դրանից հետո գտածոյով կզբաղվեն հնէաբանները: