Թուրքիայի ներկայիս քաղաքականությունը Հայաստանին որեւէ լավատեսություն չի հաղորդում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Այդ մասին հունիսի 22-ին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Բեռլինում կայացած հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:

«Հայաստան-Թուրքիա հարաբերություններ չկան, եւ ցավոք այդ նոր ուղին որեւէ լավատեսություն մեզ չի հաղորդում»,- նշել է Սարգսյանն ու հիշեցրել. «2008թ. մենք նախաձեռնեցինք հարաբերություններ սկսել Թուրքիայի հետ, բայց գիտակցում էինք որ դրանք կարող են ձեւավորվել մեծ քաղաքական կամքի առկայության պայմաններում»:

Ըստ Հայաստանի նախագահի՝ թուրքական կողմից այդպիսի կամքը բացակայում էր: «Եւ տեսանք, որ նույնիսկ ստորագրված արձանագրությունները չեն վավերացվում թուրքական խորհրդարանի կողմից: Ուստի կասեցրինք վավերացման գործընթացը»,- ասել է Սարգսյանն ու հավելել, թե Թուրքիայի այսօրվա քաղաքականությունը չի նպաստում հարաբերությունների կարգավորմանը: