Աքսեսուարների ճապոնական արտադրող Thanko-ն մատի երկարացուցիչ է ստեղծել, որպեսզի փոքր ձեռքեր ունեցող մարդիկ կարողնանա կառավարել iPhone 6 Plus մեծ սմարթֆոնը, հաղորդում է The Telegraph-ը:

Yubi Nobiiru անվանումով բութ մատի երկարացուցիչը օգտատիրոջ մատին 15 մմ երկարություն է ավելացնում:

Yubi Nobiiru-ն մարմնագույն է եւ կշռում է 11 գրամ: Երկարացուցչի արժեքը 1480 իեն է, հաղորդում է Gazeta.ru-ն: