Ճապոնական ոստիկանությունն հորդորում է կամավոր հանձնել «տոսացու» կոշիկները, որոնք տեսախցիկ ունեն, ինչը թույլ է տալիս նկարահանել այն, ինչ գտնվում է կանացի շրջազգեստի տակ, հաղորդում է «United Press International» կայքը: Արդեն առգրավել են հարյուր հազարավոր նման կոշիկներ:

Կիոտո նահանգի ոստիկանությունը 1500 պատվիրատու մասին իրազեկվել է հուլիսի 1-ին, երբ այդ կոշիկների արտադրտությամբ զբաղվող ընկերությունում ստուգումներ է անցկացրել: Այդ պահից ի վեր իրավապահներն այցելում են հաճախորդների տներ, առաջարկում կամավոր  հանձնել հանցանքի առարկաները:

Ինչպես հաղորդել են ոստիկանությունում, նրանք գտել են գրեթե բոլոր լրտեսական կոշիկները, բացառությամբ մի քանի զույգի, որոնք, ենթադրաբար, դեն են նետել: Գնորդներին խնդրել են առգրավման արձանագրություն լրացնել՝ նշելոբ կոշիկի ձեռքբերման նպատակը, հաղորդում է «NEWSru.com»-ը:

Ընկերությունը 2012-2014թթ. ընթացքում վաճառել է մոտ 2500 զույգ «տոսացու»:

Հարկ է նշել, որ կանացի ներքնազգեստի գաղտնի նկարահանումը բավականին տարածված է Ճապոնիայում: Երկու տարի առաջ նման անպարկեշտ գործով զբաղվելիս հայտնաբերեցին ճապոնական IBM ղեկավարին, որը նկարահանում էր կանացի ներքնազգեստները մետրոյի շարժասանդուղքի վրա: