«Շրջանառաության հարկի դեմ» բողոքող՝ սեպտեմբերի 25-ին Կառավարության մոտ հավաքված՝ Երեւանի տոնավաճառների առեւտրականների եւ նրանց սատարելու եկած «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների միջեւ վեճ ծագեց։ Առեւտրականները վրդովվեցին, երբ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները թակարդներ տեղադրեցին կառավարության շենքի դիմաց (ֆոտոռեպորտաժ)։
Առեւտրականները նրանց սադրիչներ անվանեցին եւ պահանջեցին հեռանալ։
«Դուք առեւտրականներ չեք, դուք եկել եք այստեղ շոու սարքելու։ Մի սադրեք մեր բողոքի ակցիան։ Սա քաղաքական շոու չի, մեզ մի խանգարեք, մերը մի կտոր հացի խնդիր ա»,- վրդովված ասում էին առեւտրականները։
Նրանք ոտքով դեսուդեն շպրտեցին թակարդները, սկսվեց վիճաբանություն։














