Հայաստանում ԱՄՆ դեսպանության կողմից՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ, հունիսի 22-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպվել է «Միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի ապօրինի փոխադրման եւ պահպանման կանխարգելման սցենարներ» թեմայով Հայաստան-ԱՄՆ նախապատրաստական խորհրդաժողովը:
ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ աշխատաժողովին մասնակցել են ԱՄՆ պետդեպարտամենտի «Միջուկային մաքսանենգության կանխարգելման» ծրագրի մասնագետներ, Հայաստանում ԱՄՆ դեսպանության, ինչպես նաեւ ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Երկուստեք նշվել է խնդրո առարկայի վերաբերյալ համապատասխան գերատեսչությունների միջեւ առկա սերտ փոխգործակցության շարունակականության անհրաժեշտության մասին, ներկայացվել են առաջարկներ առաջիկայում կայանալիք միջուկային մաքսանենգության ոլորտում գործնական սցենարների կիրառմամբ սեմինարի վերաբերյալ:




























