Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեւլյութ Չավուշօղլուն այսօր՝ հունիսի 22-ին, ԵԽԽՎ-ում հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի ստեղծման հնարավորությունը:

Առայժմ հայտնի չէ, թե ինչ են քննարկել ԵԽԽՎ նախագահն ու պատվիրակությունների ներկայացուցիչները:

Երեկ ԵԽԽՎ նախագահը հայտարարել էր, թե հանդիպելու է պատվիրակության ղեկավարների եւ մեկական անդամների հետ: Չավուշօղլուն հայտնել էր, թե Բյուրոյին է ներկայացնելու հանդիպման մանրամասները:

Նշենք, որ ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը բանաձեւ է մտցրել նման ենթահանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության մասին: Մինչդեռ հայկական կողմը կտրուկ դեմ է արտահայտվում ենթահանձնաժողովի ստեղծման գաղափարին: