ԱՄՆ-ի Քաղավիացիայի դաշնային վարչությունը (FAA) չեղարկել է կոմերցիոն ընկերությունների կողմից անօդաչուների օգտագործման սահմանափակումները եւ 6 հոլիվուդյան հեռուստատեսային եւ կինոընկերություններին բնակելի շրջաններում նկարահանումների համար օգտագործել ոչ մեծ թռչող սարքեր, հաղորդում է «Ռեյթեր» գործակալությունը:
«Այսօրվա որոշումը նշանակալի քայլ էր (անօդաչուների) կոմերցիոն օգտագործման ոլորտում, միեւնույն ժամանակ մենք պահպանում ենք բոլոր տեսակի թռիչքների անվտանգության ապահովման համաշխարհային ստանդարտները», - հայտարարել է ԱՄՆ-ի տրանսպորտի նախարար Էնթոնի Ֆաքսը:
Անօդաչուների առեւտրային օգտագործման թույլտվություն են ստացել Astraeus Aerial, Aerial MOB, HeliVideo Productions, Pictorvision, RC Pro Productions Consulting/Vortex Aerial եւ Snaproll Media ընկերությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես հաղորդում է ABC News հեռուստաալիքը, անօդաչուների օգտագործման համար ընկերություններին անհրաժեշտ է հստակ հետեւել որոշակի պայմանների: Այսպես, օրինակ, թռչող սարքը պետք է մշտապես գտնվի տեսանելիության գոտում եւ գնկարահանումներին մասնակիցներից առնվազն 300 մետրից հեռավորության վրա գտնվի: Անօդաչուն չի կարող 90 կմ/ժ-ից ավելի արագություն զարգացնել եւ բարձրանալ 120 մետրից ավելի:




























