В խումբ, 3-րդ տուր
22 հունիսի, Դուրբան, Մոզես Մաբիդա ստադիոն
Մրցավար` Օլեգարիու Բենկերենսա (Պորտուգալիա)
Ուչե, 12 (1:0), Լի Չուն Սու, 38 (1:1), Պակ Չխու Յեն, 49 (1:2), Յակուբու, 69 (2:2)
Հարավային Կորեայի հավաքականին անհրաժեշտ էր չպարտվել նիգերիացիներին, որոնք այս հանդիպմանը մոտեցել էին նվազագույն տեսական հնարավորություններով` զբաղեցնել երկրորդ տեղը: Սակայն հարավկորեացի ֆուտբոլիստների ճակատագիրը կախված էր նաեւ Հունաստան – Արգենտինա հանդիպման արդյունքից: Հույները երկար ժամանակ պահում էին 0:0 հաշիվը, իսկ Նիգերիան ամենեւին մտադիր չէր մնալ պաշտպանությունում եւ արդն 12-րդ րոպեին Ուչեն բացեց հաշիվը` առաջ մղելով նիգերիացիներին:
Հարավկորեացիները երկու անգամ հաջող խաղացին ստանդարտ դիրքերից: 38-րդ րոպեին Լի Չուն Սուն տուգանային հարվածից հետո գրավեց մրցակցի դարպասը: Իսկ ընդմիջումից հետո Պակ Չու Յունը դարձյալ տուգանայինից արդեն առաջ դուրս բերեց Հարավային Կորեային, որը սակայն բաց թողեց հաղթանակը սեփական սխալի պատճառով: Նիգերիան ստացավ 11 մետրանոցի իրավունք եւ այն դիպուկ իրացրեց Յակուբուն:
Հուրախություն Հարավային Կորեայի, նույն րոպեներին բաց թողեցին նաեւ հույները, իսկ հարավկորեացիները կորզեցին մեկ միավոր եւ երկրորդ տեղից դուրս եկան 1/8-րդ եզրափակիչ:
B խումբ Խ Հ Ո Պ Գ Մ
Արգենտինա 3 3 0 0 7-1 9
Հրվ.Կորեա 3 1 1 1 5-6 4
Հունաստան 3 1 0 2 2-5 3
Նիգերիա 3 0 1 2 3-5 1



























