В խումբ, 3-րդ տուր

22 հունիսի, Պոլոկվանե, Պիտեր Մոկաբա ստադիոն

Մրցավար` Ռավշան Իրմատով (Ուզբեկստան)

Դեմիչելիս, 78 (0:1), Պալերմո, 88 (0:2)

Այս խաղում հույները երկար ժամանակ արժանի դիմադրություն ցույց տվեցին, բայց արգենտինացիները վերջին րոպեներին հասան իրենց նպատակին: Հատուկ պետք է նշել, որ Մեսսին դարձյալ չկարողացավ գնդակ խփել: Ինչ-որ բան չի ստացվում աշխարհի լավագույն ֆուտբոլիստի խաղում: Բայց Դեմիչելիսն ու Պալերմոն հաստատեցին Արգենտինայի չեմպիոնական հավակնությունները: Իսկ Հունաստանի հավաքականը, պարտվելով 0:2 հաշվով, դուրս մնաց պայքարից: Հույները Հարավային Կորեայից մեկ միավոր հետ մնացին:

 

B խումբ              Խ            Հ             Ո            Պ            Գ            Մ

Արգենտինա        3             3             0             0           7-1         9

Հրվ.Կորեա         3             1             1             1           5-6          4

Հունաստան        3             1             0             2           2-5          3

Նիգերիա            3            0              1             2           3-5          1