Բրիտանական ետնախորշերը՝ ֆավելները, բացակայում են քարտեզներից, սակայն Google-ն ու Microsoft-ը պատրաստվում են դա ուղղել, գրում է The Wall Street Journal-ը:
Ֆավելներում է բնակվում քաղաքային բնակչության մոտ ¼-ը, սակայն այդ շրջանները նույնիսկ քաղաքների քարտեզների վրա ընդգրկված չեն: Իշխանությունները ֆավելները դիտարկում են՝ որպես հանցավոր շրջաններ, փոխանցում է Gazeta.ru-ն:
Google-ը եւ Microsoft-ը մի քանի ամիս առաջ սկսել են ֆավելների քարտեզների մշակումը: «Երբ ֆավելները կնշագծվեն քարտեզների վրա եւ օնլայն կներկայացվեն, դրանք կարող են ինտեգրվել քաղաքներին», - ասում է Էստեբան Վալտերը՝ Լատինական Ամերիկայում Google-ի մարքեթինգային տնօրենը:




























