Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ԱՄՆ կառտարած այցի շրջանակներում ժամանել է Կալիֆոռնիա: Հունիսի 23-ին նա կայցելի «Սիլիկոնային հովիտ»: Այստեղ նա կհանդիպի Twitter, Cisco, Apple, Yandex Labs ընկերությունների ղեկավարների հետ: Սպասվում է նաեւ Դ.Մեդվեդեւի հանդիպումը Google ընկերության ղեկավարների հետ:
Ինչպես նշում է «Ինտերֆաքսը», ամերիկյան կողմն արդեն առաջարկել է ՌԴ նախագահի այցը «նորարարական այց» անվանել, քանի որ Մեդվեդեւի հիմնական ուշադրությունը ԱՄՆ-ում սեւեռված է լինելու նորարարության ոլորտին եւ բարձր տեխնոլոգիաներին:
Ռուսաստանի նախագահը նաեւ դասախոսություն է կարդալու Սթենֆորդի համալսարանում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Մեդվեդեւը կայցելի Վաշինգտոն, որտեղ կհանդիպի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ կլինի ամերիկյան Կոնգրեսում:



























