Իսրայելը տիեզերք է բաց թողել հերթական Ofek-9 լրտես-արբանյակը: Ինչպես հաղորդում է AFP գործակալությունը, մեկնարկը կայացել է Թել-Ավիվի «Պալհալիմ» ռազմաօդային բազայից՝ «Շավիտ» հրթիռակրի օգնությամբ:

Արբանյակը պետք է հետեւի Իրանին, որի ատոմային ծրագիրը հարուցում է Իսրայելի անհանգստությունը:

Ինչպես տեղեկացնում է K2kapital-ը, Ofek-7 հետախուզական արբանյակը արձակվել է 2007թ. հուլիսին: Այն Ofek-6 արբանյակի կատարելագործված մոդելն է, որը խորտակվել է Միջերկրական ծովում 2004թ.: Ներկայումս հետախուզական արբանյակների իսրայելական խմբում վեց սարք կա: