Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի ինքնաթիռի շարժիչները գործի չեն ընկել ստարտերի գերտաքացման պատճառով: Այս մասին հաղորդում է СТБ հեռուստաալիքը` վկայակոչելով Ուկրաինայի նախագահի վարչակազմում եղած աղբյուրին:

Աղբյուրի հաղորդմամբ, այդ օրը Զապորոժյեում օդի ջերմաստիճանը գերազանցել է +34 աստիճանը, եւ այդ պատճառով էլ հնարավոր չի եղել գործի գցել շարժիչները: ՈՒՆԻԱՆ-ի փոխանցմամբ, արդյունքում ինքնաթիռը մնացել է Զապորոժյե քաղաքում, իսկ Յանուկովիչը Կիեւ է վերադարձել Ուկրաինայի պետական ավիաընկերության ինքնաթիռով Վառելիքի եւ էներգետիկայի նախարար Յուրի Բոյկոյի հետ: