Թուրքիայի Իզմիր քաղաքի բնակիչ 23-ամյա Ջենգիզը սոցիալական Facebook ցանցում ծանոթացել է 32-ամյա մի աղջկա հետ, սակայն նրանց վիրտուալ շփումը իրական կյանքում դանակարությամբ է ավարտվել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Իզմիրի սրճարաններից մեկում մատուցող աշխատող Ջենգիզը որոշում է հանդիպել ինտերնետով ծանոթացած աղջկա հետ, ով դասավանդում է Թեքիրդաղ քաղաքի Նամըք Քեմալ համալսարանում։  Ջենգիզը գալով համալսարան, տեսնում է ինտերնետի իր զրուցակցին, սակայն նրանց միջեւ վեճ է ծագում եւ Ջենգիզը դանակահարում է աղջկան։

Ոստիկանությունում Ջենգիզը պատմել է, որ այդ աղջկա հետ 2 ամիս առաջ Facebook-ում է ծանոթացել, եւ իրենց միջեւ  զգացմունքային կապ է առաջացել։ «Տեղեկացել էի, որ նա այլ տղաների հետ էլ շփվում։  Համալսարանում նրան տղաների հետ տեսնելուն պես ինձ կորցրեցի եւ դանակահարեցի»,- նշել է Ջենգիզը։