Աշխարհում դոլարային արտահայտությամբ 10 միլիոն միլիոնատեր կա: Այս տվյալը ներկայացվում է Merrill Lynch Wealth Management (ԱՄՆ) եւ Capgemini (Ֆրանսիա) կոնսալտինգային ընկերությունների համատեղ հետազոտության արդյունքում: Ինչպես նշում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, այս տվյալները բերվել են բիզնեսմենների ունեցվածքի գնահատման հիման վրա, որտեղ հաշվի չեն առնված նրանց ունեցած անշարժ գույքն ու պերճանքի առարկաները:
Հետազոտության համաձայն, չնայած համաշխարհային ճգնաժամին, 1 միլիոն դոլարից ավելի ունեցվածք ունեցող մարդկանց թիվը 2009-ին ավելացել է 17 տոկոսով: Առաջին անգամ Ասիական եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների միլիոնատերերի քանակը հավասարվել է Եվրոպայում միլիոնատերերի քանակին եւ կազմել 3 միլիոն: Փոխարենը նրանք հետ են մնում Հյուսիսային Ամերիկայից, որտեղ այդ ցուցանիշը կազմել է 3,1 միլիոն մարդ:
Միլիոնատերերի ավելի քան 1/3-ը ներկայացնում են երեք երկրներ՝ ԱՄՆ-ը (2,866 մլն), Ճապոնիան (1,65 մլն) եւ Գերմանիան (0,86 մլն):



























