Ճամայկայում ձերբակալվել է հայտնի թմրաբարոն Քրիստոֆեր Քոուկը՝ «Դուդուս» մականունով: Իրավապահները մայիսից որոնում են նրան: Այդ ընթացքում բազմիցս զինված բախումներ են եղել նրա կողմնակիցների եւ ոստիկանության միջեւ: Այդ բախումների արդյունքում զոհվել են 70 մարդ:
«Դուդուսին» հաջողվել է ձերբակալել Ճամայկայի քաղաքներից մեկի արվարձանում:
Ճամայկայի կառավարությունը մայիսին որոշում էր կայացրել Քոուկին արտաքսել ԱՄՆ, որտեղ նրան կասկածում են հանցավոր խմբավորման ստեղծման մեջ, որը տասնյակ սպանություններ է իրականացրել 1980-ականների «կոկաինային պատերազմների» ժամանակ: Բացի այդ, խմբավորումը զբաղվել է զենքի առեւտրով:



























