Միացյալ նահանգների ռազմածովային ուժերը անօդաչու աերոնկարահանող սարք են ստեղծել: Այն կարելի է օգտագործել ինչպես մերձափնյա գոտիներում, այնպես էլ բաց ծովում ականներ գտնելու նպատակով: Հեռանկարում ականների վնասազերծմամբ կզբաղվեն նաեւ անօդաչու սարքերը, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Defense News-ին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ փորձառու անօդաչու ականորոնիչը հագեցած է երկու հզոր երեք առանցք ունեցող մագնիսաչափերով: ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հետազոտական կենտրոնի աշխատակցուհու խոսքով՝ անօդաչուի արդյունավետությունը ջրային մակերեույթի լուսապատճենման ժամանակ միայն ավելացել է:

Սարքի թռիչքի առավելագույն բարձրությունը 3,6 կիլոմետր է, գործողության շառավիղը՝ 600-1400 մետր, ծանրաբեռնվածությունը՝ մինչեւ 450 գրամ: Ինքնավարությունը 30 րոպե է, իսկ մարտկոցի վերալիցքավորման արագությունը՝ 1 ժամ: