Կանադական Bionym ընկերությունը 14 մլն դոլար է ստացել Nymi ապարանջանի արտադրութան համար, որը չափում է սրտի էլեկտրական ակտիվությունը եւ այդ տվյալներն օգտագործում՝ որպես բջջային սարքի եւ անձնական համակարգչի ծածկագիր: Nymi ապարանջանների մատակարարումները ընկերությունը ծրագրում է սկսել մինչեւ 2014թ. նոյեմբերին:
Ապարանջանի արժեքը առաջին 20 հազար պատվիրատուների կկազմի 79 դոլար, իսկ հետո կթանկանա մինչեւ 99 դոլար: Սարքն առաջարկվում է երեք տարբերակներով՝ սեւ, սպիտակ եւ նարնջագույն:
Աղբյուրի տվյալներով՝ կանադական Bionym ընկերությունը հիմնադրվել է 2011թ.-ին: Այժմ ընկերության աշխատակիցների թիվը մոտ 40 է: Nymi ապարանջանը չափում է սրտամկանի էլեկտրական ակտիվությունը (էլեկտրակարդիոգրամա) եւ այդ տվյալներն օգտագործում նույնականացման համար: Ապարանջանի ստեղծողները պնդում են, որ սրտի էլեկտրական ակտիվությունը յուրաքանչյուր մարդու համար եզակի է եւ կարող է որպես ծածկագիր ծառայել:




























