Թուրքիայի Կոնիա նահանգի շրջաներից մեկում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով 7 հոգի է զոհվել եւ 2 հոգի ստացել մարմնական վնասվածքներ։
Հայտնի է, որ մարդատար ավտոմեքենա փորձել է վազանց կատարել, սակայն բախվել է հանդիպակաց ընթացող միկրոավտոբուսին։ 7 զոհերի մեջ 3-ը երեխաներ են։



























