«Իրանը թույլ չի տա, որ իր սահմանին մոտ՝ ղարաբաղյան հակամարտության գոտում միջազգային խաղաղարար ուժեր տեղակայվեն»,- հունիսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը:
«Դեռ վաղ է խոսել այդ մասին, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում գործընթաց է գնում, սակայն, Իրանը, թույլ չի տա նման զարգացում»,- ասել է դեսպանը:
Մեկնաբանելով տեղեկությունները, թե Թուրքիան զինված ուժեր է կենտրոնացնելու Նախիջեւանում, Իրանի դեսպանը նկատել է, թե իրենք առայժմ նման տվյալներ չունեն, սակայն եթե նման բան լինի, «կհակասի Թուրքիայի «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությանը»:
«Ֆիզուլիում ամերիկացիներն են հավակնում զորքեր տեղակայել, ինչը մենք վստահաբար թույլ չենք տալու»,- ասել է Սեյեդ Ալի Սաղայիանը:


























