Օրերս թողարկվել է «Hay Tar» հավելվածը, որը թույլ է տալիս APPLE ընկերության արտադրանքի օգտատերերին հայատառ դարձնել իրենց շփումը եւ համացանցային ակտիվությունը:
Հայալեզու էլեկտրոնային բովանդակության ստեղծման եւ ավելացման հարցը Կրթության եւ գիտության նախարարության գերակայություններից է: Դեռեւս 2013 թվականին նախարար Արմեն Աշոտյանը դիմել եմ APPLE ընկերությանը` առաջարկելով հայերեն լեզվով գրառումների համար ծրագիր ստեղծել:
Հայ ծրագրավորողների կողմից ստեղծվել է նման հնարավորությունը iOS8 օպերացիոն համակարգի շրջանակներում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Hay Tar» հավելվածը մի կողմից բուռն հետաքրքրություն է առաջացրել օգտատերերի շրջանում, իսկ մյուս կողմից` վճարովի է, նախարար Արմեն Աշոտյանը դիմել է ծրագրի հեղինակներին ծրագիրն անվճար եւ բոլորին հասանելի դարձնելու առաջարկով: Այժմ ԿԳՆ-ն բանակցություններ է վարում այդ ուղղությամբ եւ հանրությանն առաջիկայում տեղեկատվություն կներկայացվի վերջնական արդյունքների մասին:



























