Իրանի եւ միջազգային միջնորդների վեցնյակի(Գերմանիա եւ ՄԱԿ Անվտանգության Խորհրդի հինգ մշտական անդամներ) հերթական հանդիպումը կկայանա Եվրոպայում: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆին:
«Այն տեղի կունենա Եվրոպայում, քանի որ Նյու Յորքը շատ հեռու է»,- հայտարարել է Զարիֆը՝ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո ՄԱԿ ԱԽ 69-րդ նստաշրջանի շրջանակներում:
Զարիֆի խոսքով՝ ամսաթվի մասին հետո կհայտնեն:
«Հաջորդ երկու ամիսները շատ կարեւոր կլինեն, սպասվում է ծանր աշխատանք»,- ընդգծել է Իրանի ԱԳ նախարարը:



























