Հունիսի 23-ին ընթանում է Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը: Արտահերթ նստաշրջանի մասին որոշումը ստորագրել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Նստաշրջանի օրակարգում 14 հարցեր են, որոնք վերաբերում են տնտեսական, սոցիալական, իրավական, կրթական եւ այլ ոլորտների, այդ թվում՝ «Ընդհանուր կրթության» եւ «Լեզվի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելուն:

Լայն հանրային արձագանք ստացած օրինագծերը նախատեսում են դպրոցներ բացել հիմնական օտարալեզու կրթությամբ արդեն գործող բուհականի նմանությամբ:

Արդեն նախօրեին խորհրդարանի շենքի առջեւ վերսկսվել են բողոքի գործողությունները: