Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը 95 տոկոսով է համաձայնեցվել. Լավրով, սակայն մնացած 5 տոկոսին «սատանան է խանգարում»: Այդ մասին հայտարարում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Bloomberg TV»-ին տված հարցազրույցում:

«Մենք շարժվում ենք, շարժվում ենք ճիշտ ուղղությամբ: Համաձայնության մոտ 95 տոկոսը, եթե նկատի ունենանք թուղթը, որի շուրջ ընթանում են բանակցությունները, համաձայնեցված են: Սակայն մնացած 5 տոկոսին «սատանան է խանգարում»: 2-3 հարցեր շատ բարդ են»,- Լավրովին մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:

«Բարդությունը կայանում է քաղաքական եւ կողմերի համար փոխզիջողական լուծման ձեռքբերման մեջ»,- նշել է ռուս նախարարը:

«Չինաստանի հետ միասին մենք մի քանի ձեւակերպում ենք առաջարկել, որոնք կարող են օգտակար լինել(…) Մինչեւ նշանակված նոյեմբերի 24-ը մի քանի ամիս է մնացել: Այնպես որ ես զգուշորեն լավատեսական եմ տրամադրված»,- ասել է Լավրովը: