«Լեզուն սուրբ է, ուրացողը` դավաճան», «Հայաստանում՝ հայերեն» , «Զիջողը՝ դավաճան», «Հայ մանուկին՝ հայ դպրոց», բացականչություններով կառավարության նիստերի դահլիճի մուտքի դիմաց շարունակում է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների  վերաբացմանը» հասարակական նախաձեռնության բողոքի ցույցը:

Ակցիան մեկնարկել է ժամը 11-ին եւ շարունակվելու է  մինչեւ նիստում կքննարկվի օտարալեզու դպրոցների վերաբացման հարցը: Բողոքի ակցիայի մասնակիցները սուլոցներով դիմավորեցին Ազգային Ժողովի մի շարք պատգամավորների՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներ Արամ Սաֆարյանին, Նարիա Զոհրաբյանին, ՀՀԿ-ական գորիչներ Ռազմիկ Զոհրաբյանին, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանին եւ այլոց, ովքեր կողմ են «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության» մասին օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծին, որով նախատեսվում է Հայաստանում բացել օտարալեզու դպրոցներ:

Հիշեցնենք, որ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը պահանջում է ընդհանրապես օրակարգից հանել այդ օրինագիծը: