Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուքը եւ այլ թոփ-մենեջերներ ընկերության զգալի թվով բաժնետոմսեր վաճառել են՝ ընդհանուր 143 մլն դոլարով:

Թիմ Քուքն ավելի քան 348 հազար բաժնետոմս է վաճառել՝ 35.25 մլն դոլարով, մարքեթինգի գծով փոխնախագահ Ֆիլ Շիլլերը՝ գրեթե 349 հազար բաժնետոմս՝ 35.26 մլն դոլարով, իսկ ֆինանսական տնօրեն Լուկա Մաեստրին վաճառել է ընկերության՝ իրեն պատկանող բոլոր արժեթղթերը. 16.37 հազար՝ 1.6 մլն դոլարով: Այս մասին գրում է Barron's ֆինանսական բլոգը:

Բացի այդ, Apple-ի մեկ այլ փոխտնօրեն Ջեֆրի Ուիլյամսը շուրջ 349 հազար բաժնետոմս վաճառել է 35.23 մլն դոլարով, իսկ ընկերության գլխավոր իրավաբան Բրյուս Սյուելը՝ նույնպես 349 հազար բաժնետոմս՝ 35.39 մլն դոլարով:

Բաժնետոմսերը վաճառվել են սեպտեկբերի 5-22-ն ընկած ժամանակահատվածում, այն բանից հետո, երբ սեպտեմբերի 2-ին դրանց գինը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 103.74 դոլարի: