ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում:
Համաձայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի, հունիսի 24-ին ծրագրվում է դիտարկում անցկացնել հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծում՝ Մարտակերտի մերձակայքում:
Հայկական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի օգնականներ Անտալ Հերդիչն ու Ժասլան Նուրտազինը:
Ադրբեջանական կողմից՝ Անջեյ Կասպրշիկը, նրա օգնականներ Իմեր Պալատինուսն ու Ուիլյամ Փրայորը:




























